Ադրբեջանը զո հերի նոր թիվ է հայտնել Հայաստանի դեմ հարձակման հետևանքով

Ադրբեջանը զո հերի նոր թիվ է հայտնել Հայաստանի դեմ այդ երկրի հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 71 զո հի մասին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի զի նված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձ ակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազ մական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի,

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրե տակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հար վածային անօ դաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զի նված ուժերը հրե տակոծությամբ թիր ախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայ րահեղ լա րվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշ նամին վերսկսել է ինտենսիվ հր թիռահրե տանային հար վածները՝ թիրա խավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօ դաչու թռչող սարքեր:

Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտ անգության դաշ նային ծառայության տրանսպորտային միջոցներին: Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զո հերի թիվը հասել է 105-ի: Իրավաբան.net