Աղոթք խաղաղության համար․ Աստված պահի և պահպանի մեր զինվորներին

Քո խաղաղութեամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խօսքերից, զորացրու մեզ եւ աներկիւղ պահիր ամէն տեսակի չ արից։ Մեզ հաւասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով եւ ճշմարտութեամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետեւ Ամենասուրբ Երրորդութեանդ վայել են փառքը, իշխանութիւնը եւ պատիւը, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

Փա՜ռք Քեզ Տէր, որ մեր այս երկրային կեանքին խաղաղ օրեր ես պարգեւում: Պարգեւիր նաեւ Քո խաղաղութիւնը համայն արարածներիդ եւ հեռու պահիր մեզանից ցա սումն ու պա տուհասը, կո րուստն ու ցա ւը:Եւ Տէր Աստուած, սուրբ ու պատուական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւոյթ բոլոր թ շնամիներից. Ամէն: