Աղոթք սահմանին կանգնած զինվորի համար․ Կարդա սա լուռ, կիսվիր էջումդ

Աղոթք սահմանին կանգնած զինվորի համար: Սահմանին հիմա լարված իրավիճակ է, եկեք զինվորների նկարների տակ տխուր կոմենտ անելը թողնենք ու աղոթք հղենք առ Աստված որ պաշտպանի ազգը մեր հայոց և մեր զինվորների, խնդրում այսօր անընդհատ աղոթենք, քանզի մեր հույսը Աստվածն է … Խաղաղության ու հաղթանակի Աստվա՛ծ, մեր Տե՛ր Հիսուս:

Պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում հանուն մեր ազգի, հանուն մեր հայրենիքի և հանուն Քո Սուրբ անվան: Փրկիր նրանց թ շնամու բոլոր հար ձակումներից,խափանիր չա րի ամեն ծրագիր: Եղիր մեր զինվորների կողքին,քո աստվածային զորությամբ խաղաղություն հաստատի՛ր մեր երկրում: Ու թող բոլոր զինվորների մայրերը ցնծան իրենց զավակների հաղթական վերադարձով:Ամե՜ն: