Աղջիկը տան վերանորոգման ժամանակ մի գրություն գտավ, այն, ինչ գրված էր դրա վրա, գլխիվայր շրջեց նրա կյանքը

Շառլոտ Մորիսոնը Facebook-ին պատմել է օրերս իր հետ պատահած պատմության մասին։ Լոնդոնի բնակչուհին ամուսնու հետ որոշել է վերանորոգում կատարել. Երբ զույգը սենյակներից մեկի պատերից հանում էր պաստառը, տարօրինակ գրություն գտավ. Պարզվեց, որ առեղծվածային գրությունը այս տան նախկին տիրոջ՝ ոմն Ջոնի հաղորդագրությունն է։ Գրությունը գրվել է դեռևս 1997 թվականին, երբ Ջոնը նույնպես

վերանորոգում էր այս սենյակը և բախվեց մի խնդրի՝ գնված պաստառի գլանափա թեթները բավարար չէին ամբողջ սենյակը ավարտելու համար։ Տան տերը շատ վրդովվեց և որոշեց պաշտպանել հաջորդ վարձակալներին սխալ հաշվարկներից։ Նամակում տղամարդը նախազգուշացնում էր, որ եթե ինչ-որ մեկը ստիպված լինի պաստառ փակցնել սենյակի պատերին, ապա նա պետք է գնի առնվազն ութ գլան:

Ինքը՝ Ջոնը, վերանորոգման ընթացքում, գնել էր ընդամենը վեցով, ինչի պատճառով էլ բավականաչափ հարդարման նյութ չի ունեցել։ Նա իր գրառման մեջ խոստովանել է, որ շատ զայրացած էր դրա համար։ Անսովոր գտածոյի մասին աղջկա գրառումն անմիջապես տարածվեց համացանցում և հսկայական թվով հավանումներ ու մեկնաբանություններ ստացավ։ Օգտատերերը խորհուրդ են տվել Շառլոտային

գրությունը դնել շրջանակի մեջ և կախել նույն սենյակի պատից։ Հրապարակումը տեսել է Ջոնի հարազատներից մեկը, ով տեղեկացրել էր, որ տան նախկին սեփականատերը չի սիրում սոցիալական ցանցերը և գրանցված չէ դրանցից ոչ մեկում։ Զույգը խնդրել է տղամարդուն ասել, որ նա հայտնի է դարձել իր գրության շնորհիվ։