Ամենասովորական մթերքներով այնքան նուրբ և փափուկ բուլկիներ եմ ատրաստում,որոնց համից չի լինում կշտանալ

Փափուկ և փարթամ բուլկիները պատրաստվում են ամենատարածված մթերքներից։ Ստացվում է օդային հրաշք նուրբ կրեմով։ Պատրաստման համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները․ կաթ, 180 մլ, շաքարավազ, 50 գ, չոր խմորիչ 8 գ, կարագ, 20 գ, բուսական յուղ, 3 ճաշի գդալ, սպիտակուց, 1 հատ, ալյուր, 350 գ, պտղունց աղ, վանիլին ըստ ճաշակի:

Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է․ դեղնուց, 1 հատ, կաթ, 250 մլ, շաքարավազ, 40 գ, վանիլին, եգիպտացորենի օսլա կամ սովորական, 20 գ.: Պատրաստման գործընթացը․ Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը և հարել։ Ավելացնում ենք փափկած կարագը և բուսական յուղը, հարում ենք միքսեռով մինչև միատարր դառնա։ Լցնել սպիտակուցի մեջ և հարել զանգվածը միքսեռով։

Ավելացնել մաղած ալյուրը և հունցել հաստ խմոր։ Ավելի լավ է լցնել մաս մաս, որպեսզի խմորը հավասարապես հունցվի։ Ծածկեք և թողեք տաք տեղում 1 ժամ։ Կրեմի համար խառնում ենք բոլոր մթերքները, հարում ենք միքսեռով, մինչև միատարր դառնա և եփում ենք մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մինչև կրեմը թանձրանա։ Զովացնում ենք: Խմորի շերտը գրտնակել և գծերով կտրատել։

Յուրաքանչյուրը խխունջի նման պտտում ենք և դնում պերգամենոտվ ծածկված ջեռոցի թավայի վրա։ Յուղել հարած դեղնուցով և կրեմը սեղմել բուլկու ամբողջ մակերեսին։ Թխել 190 աստիճանում մոտ 20-25 րոպե։ Բուլկիները շատ օդային, փափուկ, բուրավետ են ստացվում և երկար ժամանակ թարմ են մնում։ Կարող եք մեկ մեծ կարկանդակ պատրաստել, որը մատուցելուց առաջ կտրատում են մասերի։