Ամուսինս ինձ կեղծ Դ Ն Թ թեստ բերեց, որ նա մեր աղջկա հայրը չէ, և ես որոշեցի գտնել այդ կլինիկան ու միայն իմանաք, թե ինչ պարզեցի

Անկեղծ ասած՝ գաղափար անգամ չունեի, որ ամուսինս կարող է ինձ երեխայի հետ թողնել։ Բայց երբ իմ սիրելին ինձ այս լուրն ասաց ու դուռը շրխկացնելով հեռացավ, մի քանի ամիս չէի կարողանում ուշքի գալ ու բարելավել կյանքս։ Սկզբում մեր տասնամյա դուստրը՝ Տանյան, չկարողացավ հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել, և միայն ինձ էր մեղադրում կատարվածի համար։ Նա կարծում էր, որ ես չափազանց շատ ժամանակ եմ հատկացրել աշխատանքին (ես ուսուցիչ եմ), և ուշադրություն չէի

դարձնում ընտանիքիս։ Ես փորձեցի ավելի շատ ժամանակ անցկացնել աղջկաս հետ: Քանի որ եկամուտը նվազել էր, և ընկերուհիս ինձ խորհուրդ է տվեց դիմել երեխայի հորը՝ աջակցության համար: Ամուսինս լսել անգամ չուզեց, եկավ ինձ մոտ, թեստ բերեց, որտեղ ասվում էր, որ մեր աղջիկն իր երեխան չէ։ Ես հստակ գիտեմ, որ ամուսինս միակ տղամարդն է եղել իմ ողջ կյանքում, ուստի գնացի այնտեղ, որտեղ նա կատարել էր հետազոտությունը: Բայց այնտեղ ինձ սկսեցին հանգստացնել ու

ասացին, որ ոչ մի կերպ չեն կարող սխալ արդյունքներ տալ, և խորհուրդ տվեցին նաև անալիզներ հանձնել։ Աբսուրդ է, բայց ես պարզեցի, որ աղջիկն էլ իմը չէ։ Դա ուղղակի ծիծաղելի էր, ես և իմ նախկին ամուսինը գնացինք մեկ այլ կենտրոն, որտեղ ամեն ինչ հաստատվեց։ Անկեղծ ասած, մենք անմիջապես չհասկացանք, թե ինչի մասին է խոսքը: Լուռ վերադարձանք տուն ու երկար ժամանակ չէինք կարողանում ուշքի գալ։ Բայց երկուսիս էլ անհանգստանում էր մի բան՝ որտե՞ղ է մեր սեփական դուստրը:

Մենք գտանք մեր աղջկան հեռավոր գյուղում: Այդ կինը տասներկու երեխա ուներ և ինքն էլ աասես երեխա լիներ: Մենք անմիջապես ճանաչեցինք մեր աղջկան՝ հոր պատճենը: Նա զարմացած նայեց և այն հարցին թե ինչպես է մեր երեխան հայտնվել նրա մոտ, պատասխանեց. Իմը շարունակ լաց էր լինում, իսկ քոնը հանգիստ էր: Դու

հանգիստ այնտեղ պառկած էիր, իսկ ես տանը ևս չորսը ունեի։ Ինձ հանգիստ երեխա էր պետք: Մենք դիմեցինք օրինապահ մարմիններին և վերադարձրինք մեր դստերը: Հիմա երկու դուստր ունենք՝ Տանյան և Մարուսյան։ Չեմ ասի, որ ամեն ինչ պարզ է ու գեղեցիկ, բայց մենք փորձում ենք Տանյուշային ապացուցել, որ սիրում ենք նրան, և որ նա մեր երեխան է։ Մենք Մարուսյային սովորեցնում ենք տարրական հիգիենա և համարժեք հաղորդակցման հմտություններ: