Ամուսնուս մա հից հետո ,աղջկաս մեծացնելու համար այնպիսի տան ջանքների մեջով եմ նցել ,որ բառերով ասելու չի ,իսկ հիմա , իմ աղջիկը․

Ես մենակ եմ մեծացրել աղջկաս։ Ամուսինս 1990-ականների սկզբին է մա հացել: Ես ստիպված վաճառեցի իմ բնակարանը և ավելի փոքրը գնեցի։ Կյանքը դժ վար էր, ես ստիպված էի շատ աշխատել, որպեսզի բավարար չափով գումար վաստակեմ: Ես աշխատել եմ փոստատար, մենեջեր, չնայած մասնագիտությամբ ուսուցչուհի եմ։ Ուսուցիչներն այն ժամանակ քիչ գումար էին վաստակում։

Մենք կարողացանք գոյատևել միայն այն պատճառով, որ լավ հարևաններ ունեինք ։Ոչ բոլորն էին լավը, վատերն էլ բավական էին, բայց բարիներն օգնեցին ինձ ու աղջկաս, տալիս էին շորեր, սնունդ, օգնում, մի կերպ գոյատևեցինք։ Հետո ամեն ինչ ավելի լավացավ և հեշտացավ: Սա ասում եմ ձեզ, որ իմանաք, որ ես անձնական կյանք չեմ ունեցել, երիտասարդությանս մեջ հավիտենական հոգսեր եմ ունեցել։

Ես սկսեցի ապրել միայն այն ժամանակ, երբ թոշակի անցա, իսկ աղջիկս ամուսնացավ։ Ի վերջո, ես հնարավորություն ունեցա հանգիստ ապրել, այցելել ցուցահանդեսներ, գնալ կինոթատրոններ, զբոսնել: Պարզվում է, որ կյանքում շատ հետաքրքիր բաներ կան: Սկսեցի այցելել տարբեր ակումբներ, հաճախել անվճար դասընթացների։ Այնտեղ ես հանդիպեցի մի տղամարդու, ով շատ հետաքրքիր էր ինձ համար։

Սկսեցինք ամեն օր զանգահարել իրար, շատ խոսել։ Նրա հետ հետաքրքիր էր։ Ես գիտեի, որ մեր զգացմունքները փոխադարձ են։ Նա ինձ առաջարկություն արեց, ես ընդունեցի: Մենք որոշեցինք միասին ապրել։ Ես աղջկաս պատմեցի մեր հարաբերությունների մասին։ Սկզբում նա ուրախացավ, բայց երբ իմացավ, որ մենք միասին ենք ապրելու, հսկայական սկանդալ սարքեց։

Ես մտածում էի, որ կուրախանա, կշնորհավորի, բայց շնորհավորելու փոխարեն պայման դրեց՝ եթե ամուսնանամ նրա հետ, կարող եմ մոռանալ իր գոյության մասին։ Ես վի րավորված էի, նրա խոսքերն իմ համար տհ աճ էին։ Հիմա ես չեմ ուզում խոսել նրա հետ, չեմ ուզում տեսնել, լսել: Աղջիկս եսասեր է մեծացել: Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։