Այնքան հեշտ է, համեղ ու ախորժելի, որ մի անգամից 2 բաժին եմ պատրաստում․ անուշաբույր թխվածք

Փափուկ, գեղեցիկ, բերանում հալվող, առանձնահատուկ համով թխվածքաբլիթ։ Կարծում ենք, ձեր ընտանիքի անդամներին այն նույնպես դուր կգա։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ կարագ՝ 100գ շաքարավազ՝ 70 գ ձու՝ 1 հատ կես կիտրոնի կամ նարինջի քերած կեղև նարինջի հյութ՝ 50 մլ փխրեցուցիչ՝ 1թ․գ․ ալյուր՝ 300 գ

Պատրաստման եղանակ․ Միացնել փափկած կարագն ու շաքարավազը, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Ավելացնել ձու և նորից խառնել։ Մրգի կեղևը ավելացնել ընդհանուր զանգվածին, լցնել նաև հյութը և խառնել։ Մաղել ալյուրը, խառնել փխրեցուցիչի հետ և մաս-մաս լցնել ստացված զանգվածի մեջ։ Պիտի ստացվի

փափուկ և ոչ կպչուն խմոր։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել կամ պակասեցնել ալյուրը։ Դնել խմորը տոպրակի մեջ և 1 ժամով ուղարկել սառնարանը։ Խմորը գրտնակել՝ 5 մմ հաստությամբ շերտ ստանալով, բաժակով կլորակներ կտրել։ Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը դասավորել թխվածքաբլիթները։ Հարած դեղնուց քսել։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ 20 րոպե։ Թողնել, որ թխվածքը սառի և մատուցել։ Բարի ախորժակ։