Այսօրվանից ՍԿՍԱԾ. Եղանակային ՆՈՐ փոփոխություններ են սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Փետրվարի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ի աստիճանաբար կբարձրանա 6-8, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: