Այս խմորով կարող եք պատրաստել ցանկացած կարկանդակ և թխվածք. Ստացվում է կատարյալ փափուկ և աննկարագրելի համեղ

Բաղադրությունը․ — ցորենի ալյուր — 3,5 բաժակ, – ջուր – 500 մլ, — կարտոֆիլ — 2 հատ, — բուսական յուղ — 80 մլ, — չոր խմորիչ — 1 թեյի գդալ
ժ, — շաքարավազ — 1 թեյի գդալ, — աղ — 1 թեյի գդալ․ Պատրաստման եղանակը․ Կարտոֆիլը մաքրել, մանր կտրատել։ Լցնել փոքր կաթսայի մեջ և ավելացնել ջուրը։ Դնում ենք գազօջախի վրա և եփում մինչև պատրաստ լինի։ Եփած կարտոֆիլով ջրի մեջ աղ ավելացնել։ Կարտոֆիլը տրորել հրիչով, ջուրը չքամել։

Թողնել սառչի, ապա լցնել բուսայուղը։ Ավելացնել շաքարավազ և չոր խմորիչ, խառնել։ Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը և հունցել խմորը, Խմորը փափուկ է ստացվում և մի փոքր կպչուն։ Խմորը տեղափոխեք մաքուր ամանի մեջ, ծածկեք և թողեք 40 րոպե հանգստանա։ Խմորը հասնելուց հետո կարող եք տապակել կամ թխել կարկանդակներ, պերաշկիներ, բելյաշներ և այլն։ Այս խմորով թխելը շատ հեշտ է։ Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։