Այս խնձորով թխվածքի համն ուղղակի անղուգական է ստացվում․ Ձեզ հետ կիսվում եմ հեշտ և արագ պատրասվող պիրոգի բաղադրատոմսով

Բաղադրությունը․ ցորենի ալյուր 1 բաժակ, շաքարավազ 1 բաժակ, ձու 4 հատ, խնձոր 4 հատ, կարագ 50 գ, փխրեցուցիչ 1 թ գ, շաքարի փոշի ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը․ Կլպեք խնձորները և հեռացրեք միջուկները, բաժանեք շերտերի: Ձուն հարում ենք շաքարավազի հետ մինչև ամբողջովին լուծվի:

Մաղում ենք ալյուրը փխրեցուցիչի հետ զանգվածի մեջ և հարում ենք հարիչի ցածր արագությամբ։ Շառլոտի խմորի խտությունը պետք է նման լինի յուղոտ թթվասերի: Միացրեք <<մուլտիվարկա>>-ն, ավելացրեք կարագ։ Փափուկ կարագ քսեք նաև <<մուլտիվարկա>>-ի պատերին։ Ավելացրեք մի երկու ճաշի գդալ շաքարավազ և անընդհատ խառնելով լուծեք յուղի մեջ։

Ներքևում նրբորեն դրեք խնձորի շերտեր, կարող եք օգտագործել մեկից ավելի շերտ: Լցրեք խմորը։ Սահմանեք «Թխում» ռեժիմը 40 րոպեով: Այս ժամանակից հետո շառլոտը ափսեի մեջ դնել և շաքարի փոշի ցանել վրան։ Ես սիրում եմ խմորին ավելացնել կիտրոնի կեղև։ Մատուցելիս ես սովորաբար շառլոտի վրա դարչին կամ մանրացված ընկույզ եմ ցանում։

Եթե առիթը դա պահանջում է, դանդաղ մուլտիվարկայի մեջ խնձորով շառլոտը վերածվում է նուրբ թխվածքի: Դա անելու համար ես կարկանդակը երկու մասի եմ բաժանում, մեկի վրա հարած սերուցքի առատ շերտ քսում և ծածկում երկրորդով։ Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։