Այս հարսանիքին բոլոր հարսնաքույրերը տատիկներ էին․ երբ իմանաք, թե ինչու իսկապես կապշեք

Այս հարսնացուն համացանցում շատ հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իր բոլոր չորս տատիկներին խնդրեց հարսնաքույր լինել իր հարսանիքի ժամանակ: Նորապսակները ցանկանում էին իրենց հարսանիքի օրը յուրահատուկ դարձնել և հետաքրքիր բան մտածեցին: Այսպիսով, զույգը խնդրեց իրենց չորս տատիկներին հանդես գալ հարսնաքույրերի դերում և այդ առիթով նրանց համար գեղեցիկ

համապատասխան զգեստներ գնեցին: Իսկապես հետաքրքիր բան ստացվեց: Չորս տարեց տիկիններ քայլում էին կողք կողքի և ժպտալով ծաղկաթերթիկներ բաժանում: «Ես իսկապես հավատում եմ, որ նրանք ավելի ոգևորված էին, քան իսկական հարսնաքույրերը», — ավելացրեց հարսիկը՝ նշելով, որ իր բոլոր տատիկները շատ ոգևորված էին այս մեծ իրադարձության համար: Ոչ ոք նման բան չէր սպասում, հյուրերն ապշած էին տարեց կանանց գեղեցկությամբ, հիանում էին նրանցով:

Հարսնաքույրերը կատակով ասում էին, որ դեմ չէին լինի կրկին հարսի զգեստ կրել և զգալ հարս լինելու բերկրանքը: Նրանք շատ գեղեցիկ էին: Հարսանիքի ամենահիշարժան պահերից մեկը եղավ այն, որ այդ տարեց հարսնաքույրերից մեկի ամուսինը մոտեցավ և կրկին սեր խոստովանեց նրան, ինչպես շատ տարիներ առաջ: Գովաբանելով հարսնացուի որոշումը, թույլ տալ, որ իր տատիկները լինեն հարսնաքույրեր, սոցցանցերի հարյուրավոր օգտատերերը հիացմունքի խոսքեր են գրել իրենց մեկնաբանություններում: «Այս լուսանկարն արժե միլիոններ»,- գրել է ինչ-որ մեկը։ «Այնքան քաղցր և հու զիչ ժեստ, շնորհակալություն հարսնացուին », — ավելացրել է մեկ ուրիշը: Ձեզ դուր եկա՞վ հարսնացուի այս գաղափարը:Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։