Այս ՀՈՅԱԿԱՊ նորության մասին պետք է ԲՈԼՈՐՆ իմանան․ Այսուհետ ԱՎԱՆԴ ՈՒՆԵՑՈՂ քաղաքացիները կարող են

{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1600319215454","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1600239775957","source":"other","origin":"unknown"}

ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն գումարն ստանալ նաև անկանխիկ եղանակով: 2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում 4900 քաղաքացի ընդգրկվել է ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում։ Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, 2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ), 3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), 4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։

5) ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։ Ավանդի փոխհատուցումն անկանխիկ եղանակով ստանալու համար՝ վերոնշյալ փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ ընտրելով այն բանկը, որի միջոցով քաղաքացին ցանկանում է ստանալ փոխհատուցումը։ Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն՝ 1) մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք,

այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մ ահ ացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 2) ՀՀ պաշտպանության մա րտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մա հացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

3) Սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված

անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մ ահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, 4) ՀՀ պաշտպանության մա րտական գործողություններին մասնակցելու կամ մ արտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զ ոհ ված (մ ահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք: