Այս տղան գիշերակացի մասին էր երազում, բայց 2 տարի անց դարձավ հայտնի մեծահարուստ

Ռիտեշ Ագարվալը ծնվել է հնկական աղքատ ընտանիքում: Տանիքի բացակայության խնդիրներն անընդհատ հետապնդել են նրան: Օրերից մի օր նրա գլխում գիշերակաց ունենալու միտք ծագել: 2 տարի անց 19-ամյա Ագարվալի հյուրանոցների ցանցը գնահատվում էր միլիարդավոր դոլարներ: Գիշերակացի միտքը Ռիտեշի մոտ ծագեց գիշերը, երբ նա հերթական անգամ փորձում էր քնել տեղի հյուրանոցի էժան և

կեղտոտ համարում: Հնդկաստանում ըստ էության կա երկու տեսակ գիշերակաց՝ չափազանց թանկ, և այնքան աղքատիկ, որ սենյակի մահճակալի վրայով կարող են մկներ վազվզել:Տղամարդը մտածեց, որ հարմարավետության համար նրան շատ քիչ բան է հարկավոր: Մաքուր սպիտակեղեն, պատերին՝ պաստառներ, բարեհամբույր սպասարկում: Առավոտյան Ագարվալը լքեց քոլեջն ու սկսեց իրականացնել իր ծրագիրը:Բանն այն է, որ Հնդկաստանի ոչ մեծ հյուրանոցների տերերն այդ

տարիներին սենյակները հանձնում էին օֆլայն: Հաճախորդները տեղի բնակիչներն էին և ճանապարհորդող հնդիկները: Շատ քիչ հյուրանոցի տերեր կային, ովքեր փորձում էին համացանցով հաճախորդներ գտնել: Բայց երբ նրանք սենյակների լուսանկարներ էին դնում համացանցում, արտասահմանցիները վա-խենում էին դրանց տեսքից: Արևմտյան զբոսաշրջիկների համար հնդկական հյուրանոցները սար-

սափելի էին: Ընդունարանում քնած ադմինիստրատորներ, պատից պոկված վարդակներ, ծակ, վատ հոտ ունեցող մատրաuներ և այլն: Ռիտաշը պшյ քարեց և արևմտյան ներդրողներից փոքրիկ գրшնդ ստացավ, վարձակալեց փոքրիկ հյուրանոց, մաքրեց այն, իր համար կայք ու հավելված պատրաստեց: Իր ընկերությունը տղան անվանեց On Your Own (OYO): Մի քանի տարի անց այդ անունն արդեն գրեթե ամբողջ աշխարհում գիտեին:Ռետիշի միտքն աշխատեց: Նրա հյուրանոց սկսեցին այցելել ոչ

հարուստ (բայց Հնդկաստանի մասշտաբներով բավական ունևոր) ամերիկացիներ և եվրոպացիներ: Նորաթուխ բիզնեսմենը պայմանագրեր կնքեց ամբողջ Հնդկաստանի փոքրիկ հյուրանոցների տերերի հետ և դրանք միացրեց իր կայքին: Այսօր Ռիտեշի ընկերությունն արժե գրեթե 2 միլիարդ դոլար: Հենց այդպես սովորական գիշերակացի գաղափարը դարձավ աշխարհի ամենահաջողված նախաձեռնություններից մեկը: