Այ քեզ բան․ Սուրենյանը տեղեկացրել է գալիք ձնաբուքի ու սառնամանիքի մասին

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է․ Ուշադրություն, Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում են տեղումներ: