Այ քեզ եղանակային փոփոխություն, անգամ Սուրենյանն է ափ շած․ Հայտնի է թե ինչ եղանակ կլինի ՕԳՈՍՏՈՍԻՆ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Երևան քաղաքում՝ օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-ին երեկոյան ժամերին,

31-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: