«Անփոխարինելի էություն, Ուսուցիչ, Մաեստրո,Արթուր Գրիգորիչ ջան բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ». հայտնիների գրառումները Գրիգորիչի հիշատակին

Երկարատև ու ծանր հի վանդությունից հետո այսօր մա հացել է Արթուր Գրիգորիչը։ Նա 63 տարեկան էր։ Օրեր շարունակ Գրիգորիչը հի վանդանոցում էր, ընկերները, հարազատներն ու հայ հայտնիները աղոթում էին նրա առ ողջության համար, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նա մա հացել է։ Արթուր Գրիգորիչը մեծ ավանդ ունի հայկական ժամանակակից երաժշտության զարգացման գործում։ Նրա տաղանդի մասին բոլորն են ակնածանքով խոսում։ Գործընկերներն ու ընկերները հրապարակումներ են արել Գրիգորիչի կորստի առթիվ։ «Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի

էություն… Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ… Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((…. Շատ եմ ցա վում… Անհայր ապրելը անհավանական ծանր է… Գրկում եմ պինդ- պինդ»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։ Սոֆի Մխեյանն իր էջում գրել է․ «Արթուր Գրիգորիչ…. Բարի ճանապարհ դեպի հավերժություն…»։ «Իր երկրի և երգի անվերջ նվիրյալը: Խորհուրդներիդ պակասը միշտ զգալու եմ Գրիգորիչ Ջան: Հանգչիր խաղաղությումբ Մեծ Հայ՝ Մաեստրո Արթուր Գրիգորյան»,- գրել է Արամ MP3-ը։ «Իմ հայր, իմ ընկեր, իմ

եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ»,- իր էջում գրել է երգչուհի Նունե Եսայանը։ «…Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք… Արցախի ցա վով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։ Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։ Հոգիդ լույսերի մեջ լինի…»,- գրել է երգիչ Արսեն Սաֆարյանը։ «Անցնում էր, ասեց՝ ֊Հաղորդումից պարֆյումի հոտ ա գալիս… Դա ջվեց, ինչ անեմ, պիտի «պարֆյումի հոտ գա», կամ՝ չանեմ… Մեղադրում էի՝ դու ես մեղավոր,

որ Արցախն էսքան սիրեցի, ու հիմա ցա վը անտանելի ա, մեղմ ժպտաց, …Ավելի ան տանելի ցա վեր կան։ Ցտեսություն, Գրիգորիչ ջան»,- ֆրել է Էրիկ Անթառանյանը։ «Ուր եք գնում բոլորդ…»,- գրել է Հրաչուհի Ութմազյանը։ «Արթուր Գրիգորյան: Մարդ, ով իր կյանքը նվիրեց Հայկական երգարվեստի զարգացմանը, ով կրթեց ու դաստիարակեց սերունդներ, ով տարիներ շարունակ հայկական բեմը զարդարեց իր իսկ ստեղծած տաղանդավոր ու մնայուն արտիստներով: Մարդ, ով ստեղծեց երգեր, որոնք անփոխարինելի են ու կմնան բոլոր ժամանակներում: Մնաք բարով Գրիգորիչ ջան»,- գրել է Րաֆֆի Ալթունյանը։