Առ ողջարար աղցան՝ հում բազուկով․ 2 լավագույն բաղադրատոմսերը

Անպայման փորձեք հում բազուկով պատրաստվող այս օգտակար, համեղ ու վառ աղցանները։ Աղցան Անհրաժեշտ բաղադրիչներ․ 1 գազար 1 բազուկ 1 պճեղ սխտոր կանաչի՝ ըստ ճաշակի 2 ճ․գ․ ձեթ աղ՝ ըստ ճաշակի 1թ․գ․ կիտրոնի հյութ Պատրաստման եղանակ․ Ձեթը խառնել ճզմած սխտորի, աղի ու կիտրոնի հյութի հետ։

Սոուսը դնել մի կողմ, որ թրմվի։ Մաքրած գազարն ու բազուկը անցկացնել խոշոր քերիչով, կանաչին մանր կտրատել։ Միացնել նախապատրաստած բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել։ Աղցան 2 Անհրաժեշտ բաղադրիչներ․ 1 գազար 1 բազուկ 300գ հավի կրծքամիս 500 գ կաղամբ աղ՝ ըստ ճաշակի սև պղպեղ՝ ըստ ճաշակի 1թ․գ․

հավի համեմունք 3-4ճ․գ․ մայոնեզ Պատրաստման եղանակ․ Հավի միսը կտրատել, համեմել, տապակել ձեթի մեջ՝ մինչ կարմրելը։ Թողնել, որ սառի։ Կաղամբը բարակ կտրատել, քիչ աղ լցնել, ձեռքերով սեղմել։ Գազարն ու բազուկը անցկացնել խոշոր քերիչով, միացնել կաղամբի հետ։ Այստեղ ավելացնել հավի միսը, մայոնեզը և խառնել։ Բարի ախորժակ։