Աստղագուշակ դեկտեմբերի 7-ի համար. Հատկապես կարևոր օր է լինելու հետևյալ նշանների համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր հույզերը վերահսկելը բարդ կլինի: Նույնիսկ այն Խոյերը, որոնք վաղուց են սովորել կառավարել իրենց, այսօր սովորականից ավելի բռնկուն կլինեն, ավելի սուր կարձագանքեն ցանկացած պատահարի, հեշտությամբ կկորցնեն հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Միաժամանակ իրենց ավելի վստահ կզգան նրանք, ովքեր հստակ գիտեն, թե ինչի են ձգտում և ինչի են ուզում հասնել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք: Եվ դա ճիշտ դիրքորոշում կլինի: Հենց դրա շնորհիվ այսօր ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ, ստիպել նյարդայնանալ ու հուզվել: Շատ Ցուլեր հրաշալի խորհուրդներ կստանան, որոնց անմիջապես կհետևեն: Գործերում նկատելի առաջընթացի կհասնեն նրանք, ովքեր աջակցության հարցով կդիմեն ընկերներին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հազիվ թե կարողանաք նույնիսկ ամենահասարակ հարցերը շրջապատողների հետ հանգիստ քննարկել: Թեժ վեճեր շատ կլինեն, և դրանցից մի քանիսը օգտակար կլինեն. եթե նույնիսկ դրանցում ճշմարտություն չծնվի, ապա գոնե շատ մոտ կլինեք դրան: Ձեզ պետք կգա այն մարդկանց ուշադիր լսելու ունակությունը, որոնց հետ սովորաբար համաձայն չեք: Հենց այդ մարդիկ կարող են ձեզ պիտանի բան ասել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր ինքնուրույն գործելը հեշտ ու հաճելի կլինի, իսկ ահա ինչ-որ մեկի հետ պայմանավորվելիս կարող են դժվարություններ ծագել: Ձեզ անմիջապես ճիշտ չեն հասկանա նույնիսկ հին ծանոթները, իսկ ահա նորերը հաճախ ընդհանրապես կխճճվեն: Դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, բայց բացատրությունների վրա ժամանակ ստիպված եք լինելու վատնել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ բան նրանից, ինչն այսօր լուրջ ու կարևոր կթվա, իրականում անկարևոր կլինի: Օրն ավելի հաջող կդասավորվի, եթե հիշեք սրա մասին ու դատարկ բաների համար չանհանգստանաք, սրտին մոտ չընդունեք աննշան պատահարները: Կենտրոնացեք կարևորի վրա. հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հոգեկան հավասարակշռությունը պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի. շրջապատողներն այսօր իրենց խելամիտ չեն պահի, խնդիրներ կստեղծեն, որոնք դուք պիտի լուծեք: Ուրիշների սխալներն ուղղելուն հաճույքով չեք անցնի, բայց բոլոր դեպքերում այդ գործը ձեզ մոտ փայլուն կստացվի: Շփումները կարող են հոգնեցնել, հաճախ կուզենաք մենակ մնալ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շրջապատողների հետ պայմանավորվելն այսօր սովորականից ավելի բարդ կլինի: Բայց հոգ չէ, քանի որ ինքներդ էլ կարող եք ցանկացած դժվար առաջադրանքից հրաշալի գլուխ հանել: Ոչ ոքի չնայելով որոշումներ ընդունելու, վեճերի ու քննարկումների վրա ժամանակ չծախսելու հնարավորությունը շատ Կշեռքների կոգեշնչի, վստահություն կներշնչի, որի կարիքը նախկինում շատ էին զգում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի գաղափարների ու համարձակ ծրագրերի օր է, որոնց իրագործումն իրեն սպասեցնել չի տա: Դուք ձեր մտահղացումներն իրատեսորեն կգնահատեք, չեք ստանձնի այն, ինչը չեք կարողանալու անել: Կօգնի մարդկանցից գլուխ հանելու ունակությունը, ինչի շնորհիվ ամենահուսալի համախոհներին կգտնեք, հույս չեք դնի նրանց վրա, ովքեր վստահության արժանի չեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին պրովոկացիաներին չտրվելը բարդ կլինի: Այդ հատվածում շատ սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին, միանման ցավոտ կընդունեք և՛ քննադատությունը, և՛ հաճոյախոսությունը: Բայց բարդ շրջանը երկար չի տևի, արդեն մի քանի ժամից հուզական դաշտն ավելի նպաստավոր կդառնա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է շփումների համար: Գործեր ու հարցեր կլինեն, որոնք կուզենաք քննարկել և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ինչ-ինչ տարաձայնություններ կարող են առաջանալ, բայց արագ կհաջողվի փոխզիջման հասնել, և բոլորն ուրախ կլինեն դրա համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամենահարմար օրը չի լինի բարդ գործերի համար. դրանց վրա կենտրոնանալը դժվար կլինի: Դուք հաճախ կշեղվեք, երբեմն մանրուքներից կկառչեք՝ վտանգի ենթարկելով ավելի կարևոր մի բան աչքաթող անել: Լավ է, եթե ձեր կողքին լինի մի մարդ, որն ունակ կլինի հուշել, թե ինչպես է լավ գործել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է շփումների, ծանոթությունների ու համախոհներ փնտրելու համար: Միանման լավ կանցնեն գործական և անձնական հանդիպումները. դուք անպայման ճիշտ տոն կընտրեք, կես խոսքից կհասկանաք և՛ հին, և՛ նոր ծանոթներին: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար պահանջկոտ են և ուրիշների միայն թերություններն են նկատում: