Գլխումս անսպասելի մի միտք ծագեց՝ խոհանոցային սպունգի վերաբերյալ. Երբ այն դրված է լինում լվացարանի կողքին, այնքան էլ էսթետիկ տեսք չի ունենում

Օրեր առաջ խոհանոցում զբաղվում էի առօրյա գործերով: Գլխումս անսպասելի մի միտք ծագեց՝ խոհանոցային սպու նգի վերաբերյալ: Երբ այն դրված է լինում լվացարանի կողքին, այնքան էլ էսթետիկ տեսք չի ունենում: Գուցե ասեք, որ խոհանոցում շատ տեղ կա, ու այն կարող ենք դնել որտեղ պատահի, բայց դա այդպես

չէ: Համաձայնեք, որ սպունգը միշտ պիտի լինի ձեռքի տակ: Միայն կանայք գիտեն, թե օրական քանի անգամ են ափսե լվանում: Բացի այդ, սպ ունգն ամենից շատ միկ րոբ կուտակող առարկաներից մեկն է, իսկ շատերը շարունակում են պահել այն մթերքի ու  աշխատանքային մակերեսի մոտ: Կարծում եմ, սա սխալ է: Ահա թե ինչ լուծում

տվեցի խնդրին Գտա անպետք շիշ: Կարևոր է, որ տարան հեղուկ բաց չթողնի: Սպունգի չափումներ արեցի, նշեցի ֆլոմաստերով ու կտ րեցի: Ահա այսպիսի մի բան ստացվեց: Մեջը դրեցի սպունգը: Հետո թեթևակի ծալեցի «ակա նջիկը» ու փոքր անցք արեցի: Վերցերցի մետաղական կախիչ՝ նախատեսված սրբիչների համար, ամրացրեցի լվացարանի տակ տեղադրված դարակի դռնակի ներսի կողմում: Կա խեցի պատրաստածս տարան: Այնքան հարմար է ստացվել, իսկ խոհանոցն էլ ավելի կոկիկ տեսք ունի: