ԴԱՍԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ. ԿԳՄՍ֊ն շտապ հայտարարություն տարածեց. Ծնողներ ` եղեք տեղեկացված

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ։

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վ արակիչ հիվ անդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: