Ես իմ տան պատուհանները տարին մեկ անգամ եմ լվանում, բայց դրանք ողջ տարին փայլում են մաքրությունից հենց այս հնարքի օգնությամբ, փորձեք ու ինձանից շնորհակալ կլինեք

Մի քանի տարի առաջ ես տեղեկացա մի շատ արդյունավետ բաղադրատոմսի մասին, որի շնորհիվ իմ տան պատուհանները երկար մնում են մաքուր: Այսինքն ՝ փոշին ու կեղտը դրանց վրա չեն մնում: Այժմ ես լվանում եմ իմ պատուհանները տարին մեկ կամ երկու անգամ ՝ կախված անձրևի հաճախությունից: Կարծում եմ, որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի նույն բանն է ցանկանում, քանի որ պատուհանները լվանալը բավականին շատ ժամանակ է խլում:

Ինչ է անհրաժեշտ այս միջոցը պատրաստելու համար. եռացրած ջուր տաք վիճակում — կես բաժակ, կոնդիցիոներ լվացքի համար՝ մեկ կափարիչի չափով, գլիցերին մեկ ճաշի գդալ, պլաստիկե փոքրիկ տարա, խոզանակ: Պատրաստման եղանակը․ Կոնդիցիոները լցնել պլաստիկե տարայի մեջ, ավելացնել ջուրը և լավ խառնել, այնուհետև ավելացնել գլիցերինը, տարան թափահարել և թողնել 15 րոպե:

Կիրառման եղանակը․ Նախապես պատուհանը պետք է մաքրել: Մի քանի կաթիլ կաթեցնել խոզանակին և մաքրել պատուհանը: Դա արեք եռանդուն, որպեսզի չչորանա: Բարակ շերտ պետք է մնա պատուհանի վրա: Գլիցերինի և կոնդիցիոների խառնուրդը վանելու է ապակուց փոշին և կեղտը: Հետեւաբար, պատուհանները շատ երկար մաքուր կմնան: