Ես ողջ կյանքս փնտրում էի մորս, իսկ երբ հանդիպեցի նրան.Դա իմ կյանքի ամենավ ատ օրն էր. իսկ երբեք չեմ մոռանա նրա խոսքերը.

Նանան որդի ունեցավ 16 տարեկանում։ Երեխայի հայրը նույնպես 16 տարեկան է եղել, սկանդալի մանրամասների մասին չխոսենք, սակայն երեխայի ծնվելուց հետո դպրոցականները շատ արագ հեռացել են միմյանցից։ Երբ Նանան հասկացավ, որ Գարիկը ոչ իր, ոչ էլ որդու կարիքը չունի, անմիջապես կորցրեց երեխայի նկատմամբ հետաքրքրությունը։

Տղային մեծացրել են տատիկն ու պապիկը, Նանայի ծնողները։ Աղջիկը 18 տարեկանում նոր ընկերոջ հետ մեկնեց հարևան քաղաք, չզանգեց ու չգրեց։ Ծնողները դստեր հետ հանդիպումներ չէին փնտրում:Տատիկն ու Պապիկը ջանք ու ժամանակ չէին խնայում Գոռին երջանիկ, առ ողջ, լավ հագնված պահելու համար։ Երբ Գոռը 18 տարեկան էր, տատիկի զարմուհին ամուսնացավ։

Հարսանիքին բոլոր հարազատները կային, ներկա էր նաև նրա մայրը։ Այդ ժամանակ նա արդեն երրորդ անգամ էր ամուսնացել և ուներ երկու դուստր։ Մեծը 10 տարեկան էր, փոքրը՝ 1,5 տարեկան։Գոռը շատ ուրախ էր, ուզում էր խոսել, ծանոթանալ քույրերի հետ։ Եվ, իհարկե, հարցնել մորը, թե ինչու իրեն թողեց: Ինչքան էլ լավ ու հիանալի լինեին տատիկներն ու պապիկները,

նա կարոտում էր մորը և հիշում նրան։ Եվ նույնիսկ պահպանել էր միակ լուսանկարը: Երբ Գոռն ու Նանան հանդիպեձցին, Նանան Գոռին ասաց, որ նա իր երիտասարդության սխալն է եղել և ճիշտ է արել, որ թողել է: 7 տարի անց, երբ Գոռն արդեն ապրում էր իր երկու սենյականոց գողտրիկ բնակարանում կնոջ և որդու հետ, զանգ հնչեց՝ անծանոթ համարից.

-Գոռ, տղաս, բարև, քեռին է քո համարը տվել, քո մայրն է: Ես գիտեմ, որ դու ապրում ես առանձին: Եվ հենց այն ինստիտուտից ոչ հեռու, որտեղ քո քույրն է ընդունվել։Նա կարող է մնալ քո տանը, չէ: Ամեն դեպքում, հարազատներ ենք: -Ձեզ սխալ համար են տվել, — պատասխանեց նա և անջատեց հեռախոսը: Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։