Երբեք մտքովս չէր անցնի. ընկերուհիս ցույց է տվել, թե ինչպես կարելի է առանց դանակի շատ բարակ արագ կտրատել կաղամբը

Ես երբեք չեմ կարողացել արագ կտրատել կաղամբը, իսկ դրա համար բլենդեր օգտագործել չեմ սիրում, քանի որ բանջարեղենն այդ դեպքում շատ է հյութ դուրս տալիս: Սովորական քերիչն էլ չի օգնում, որովհետև այդպես կաղամբը վերածվում է շիլայի ու հարմար է միայն կոտլետ պատրաստելու համար: Վերջապես իմացել եմ մի

հրաշալի հնարքի մասին, որի շնորհիվ կաղամբը կտրատում եմ բարակ, բայց և չեմ ծախսում շատ ժամանակ: Սկզբում անհրաժեշտ է կաղամբը կտրել մեջտեղից: Եթե, օրինակ, շատ եք սիրում ձմռան համար մանր կտրատած կաղամբի թթու պատրա ստել, սակայն շատ ժամանակ չունեք, այս հնարքը ձեզ շատ կօգնի: Այսպիսով, կաղամբի յուրաքանչյուր կեսը նույնպես կտրել մեջտեղից: Այսինքն ստացվում է 4

քառորդ: Պատկերացրեք, թե որքան ժամանակ կպահանջվի 4-5 կաղամբ կտրատելու համար, բայց ոչ մեր դեպքում: Դանակի փոխարեն վերցրեք բանջարեղեն մաքրիչ ու անցեք գործի: 1 կաղամբ կտրատելու համար պահանջվում է ընդամենը 5-6 րոպե ժամանակ: Կարծում ենք, ձեր մտքով նույնիսկ չէր անցել, որ ձեռքի տակ եղած այս սովորական գործիքով կարող եք այդքան հեշտացնել ժամանակատար գործը: Ավելի պարզ չի կարող լինել: