Երբևէ մտածե՞լ էիք, որ ինքներդ կարող եք համեղ պանիր պատրաստել. Ահա թե ինչպես դա կարելի է անել տան պայմաններում

Անհավանական համեղ տնական պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։ Պատրաստվում է շատ հեշտությամբ:Բաղադրիչներ․ 1 լիտր կաթ, 1 ճաշի գդալ աղ, 200-300 գրամ թթվասեր, 3 ձու։ Պատրաստումը․ 1 Կաթը եռացրեք, լցնելով մեջը աղ։ 2 Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։ 3 Երբ

կաթը արդեն կեռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։ 4 Երբ զանգվածը կառանձնանա շիճուկից, անցկացնում ենք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։ 5 Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին քամվի մաղի միջով։ Մի քանի ժամից կարելի է ուտել։ Եթե ավելացնեք մի

փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։ Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր (օրինակ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։ Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։