Երբ աղջկաս նշանածն իմացավ, որ մենք ֆինանսական խնդիրներ ունենք և գնում ենք գյուղ ապրելու, հրաժարվեց աղջկանիցս․ Իրականում նրան ՄԻԱՅՆ մեր փողերն էին հետաքրքրում

Ես գործարար կին եմ, ունեմ իմ սեփական բիզնեսը, հասել եմ հաջողությունների: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ Ես սկսել եմ զրոյից: Սկզբում հաշվապահի օգնական էի, հետո դարձա գլխավոր հաշվապահ: Միաժամանակ ես հանդիպում էի նախկին դասընկերոջս հետ, ծրագրում էինք ամուսնանալ, բայց մի օր պարզեցի, որ հղի եմ: Նա փախավ և ես նրան այլևս չտեսա:

Ծնողներս օգնեցին երեխայի խնամքի հարցում: Ես ղջ օրը աշխատում էր: Աղջիկս իմ ամենակարևոր գանձն է, և ես փորձում էի ամեն ինչ անել, որ նա որևէ բանի կարիք չունենա։ Լավագույն խաղալիքները, զարդերը, հագուստները: Նա դարձավ չափահաս: Ու մի օր էլ ասաց, որ երկրպագու ունի, և պատրաստվում են ամուսնանալ: Ինձ ծանոթացրեց իր սիրելիի հետ։ Ինչ-ինչ պատճառներով նա ինձ դուր չեկավ:

Ես նրան հարց եմ տալիս ծնողների մասին. նա սկսում է թեման այլ կողմ շեղել: Հարցնում եմ ֆինանսների մասին, նա ծիծաղում է ի պատասխան, որ ամեն ինչ լավ է։ Բայց փոխարենը շատ հարցեր էր տալիս իմ բիզնեսի մասին, որքան եկամուտ է ինմձ ապահովում, դուստրս ինչ մասնաբաժին ունի, արդյոք նրան եմ թողնելու իմ բիզնեսը: Նույնիսկ, իբր կատակով, հարցրեց, թե այժմ ես որքան գումար ունեմ:

Ես փորձեցի խոսել դստերս հետ, հայտնեցի կասկածներս, որ այդ տղային հետաքրքրում են մեր փողերը: Դուստրս ընդդիմացավ, բայց ես ասացի, որ կապացուցեմ: Մի օր, երբ նրա ընտրյալի հետ մեր տանը ճաշում էինք, ես ուղղակի ասացի, որ ես որոշել եմ իմ ողջ կարողությունը նվիրաբերել մանկատան երեխաներին: Նշեցի, որ բիզնեսս այլևս չի արդարացնում, պատրաստվում եմ ամեն ինչ վաճառել, բարեգործություն անել, ու մի փոքրիկ տուն գնել գյուղում:

Նրա դեմքը փոխվեց, այլ այլվեց, մտքերի մեջ ընկավ ու գնաց: Այդ օրվանից հետո նա չէր պատասխանում դստերս զանգերին, խուսափում էր հանդիպումներից: Դուստրս խորը հիասթափություն ապրեց, բայց անչափ շնորհակալ եղավ ինձնից: Իսկ մի քանի ամիս հանդիպեց իսկապես մի արժանավոր երիտասարդի հետ ու ամուսնացավ: Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։