Երբ բացահայտեցի ,թե ինչպես է հարևանս Վարդեր աճեցնում ,ուղղակի ապ շեցի,կիսվում եմ Ձեզ հետ հարևանիս գա ղտնիքով

Բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է հատումները արմատավորել մի բանկա ջրի մեջ: Բայց արմատավորման այս մեթոդը միշտ չէ, որ հաջողվում է: Այս դեպքում կան մի քանի պահեր, որոնցից ուղղակիորեն կախված է հաջողությունը։ Անթափանց ամանի մեջ արմատները շատ ավելի լավ են ձևավորվում, քան թափանցիկում: Գոլորշիացման ժամանակ ավելի լավ է ջուրը չփոխել, այլ ավելացնել։ Եթե ջուրը շատ է, բանկայի հատակում թթվածինը քիչ է լինում և հատումները կարող են փչանալ:

Կարևոր է հատումների քանակը։Ցախկեռասը, օրինակ, արմատ չի տա, եթե 200 մլ ջրի մեջ երեքից ավելի ճյուղեր լինեն։ Հաճախ հատումների համար շատ երկար <<пoбег>>-ներ են վերցնում։ Նկատվել է, որ որքան ցածր է ցողունի հատվածը, որից վերցվել է հատումը, այնքան ավելի լավ է այն արմատավորվում։ Դա վերաբերում է, մասնավորապես, մշակաբույսերին։ Շատ ավելի լավ արմատավորվում են կողմնակի ճյուղերի հատումները, ոչ շատ ուժեղ աճող:

Որքան մեծ է բույսը, որից կտրված են հատումները, այնքան ավելի վատ են դրանք արմատավորվում: Եթե հատումները տերևներ չունենան, մթության մեջ արմատներն ավելի հեշտ կձևավորվեն, իսկ եթե գոնե մի փոքր տերև կամ թեկուզ դրա մի մասը լինի, ապա արմատավորման համար լույս է անհրաժեշտ։ Շփվելով ամառանոցի բնակիչների, այգու սիրահարների հետ՝ սովորեցի հատումների շատ հետաքրքիր մեթոդ: Գնալով հարևանիս մոտ՝ ես տեսա, որ նա վարդեր է տնկում, որոնք նա շատ սիրում է։

Սածիլները փոքր էին, ամուր, բայց որոշ տարօրինակ արմատներով։ Պարզվեց, որ դա … կարտոֆիլ է։ Հարևանս կարտոֆիլի պալարի մեջ վարդ էր արմատավորել: Նա հանում էր կարտոֆիլի բոլոր աչքերը և վարդի ցողունը մտցնում դրա մեջ: Այնուհետև նա պալարը թաղում է հողի մեջ և ծածկում այն ապակե տարայով՝ չմոռանալով ջրել այն։ Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։