Երբ ժամանակ չկա ու պետք է հագեցնող ընթրիք պատրաստեմ, այս բաղադրատոմսը միշտ գալիս է օգնության․ մատներդ էլ հետը կուտես

Այսօր ձեզ ենք ներկայացնում մսային ուտեստների հիանալի բաղադրատոմս, որը կսիրի ընտանիքի յուրաքանչյուր անդամ։ Բաղադրիչներ ՝ Աղացած միս 400 գրամ, Սոխ,սխտոր-ըստ ճաշակի,Ձու, ալյուր 2 ճ/գ, Պատրաստման եղանակ՝ Մսից ձևավորել գնդակներ, թաթախել ալյուրի և հարած ձվի մեջ։ Կտրատել կարտոֆիլ, համեմել։ Թխել միասին, նախապես տաքացված ջեռոցում ՝ 15 րոպե 220 աստիճանի տակ,

Պատրաստում ենք սոուսը․ Նախ խառնում ենք 2 ճ/ գ թթվասերը, կետչուպը, աղ, պղպեղը 0,5 բաժակ ջրի հետ։ Լցնում ենք սոուսի վրա և թողնում ջեռոցում 20 րոպե։ Մատուցելիս կարելի է ձևավորել կանաչու տերևներով։Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։