ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ ՉԱՆՏԵՍԵՔ ՍԱ․ Լավ լուր․ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում 2022-ին ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մասնավորապես

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում կարվի օպտիմալացում: Օրակարգի 2022 թ. լրամշակված բյուջեի նախագծով հաստատվեցին քաղաքի համար կարևոր հավելյալ մի քանի ծախսային ծրագրեր: Մասնավորապես, կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, կտեղադրվի 426 նոր վերելակ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով էլ կհատկացվի 190 մլն. դրամ, ինչպես նաև կմաքրվի տարածք: Ընթացիկ տարում վարչական շրջաններում կկառուցվի մինի ֆուտբոլի 20 նոր խաղադաշտ և թենիսի 2 կորտ՝ Շենգավիթ վարչական շրջանում, որոնց համար համայնքային բյուջեից, համապատասխանաբար, կհատկացվի հավելյալ 140 և 61 մլն. դրամ: 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում, ինչպես նաև կհիմնանորոգվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները: Այս տարի շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը: Բացի այդ, երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց:

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Էլմիրա Հեքեքյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, քանդակագործ Թերեզա Միրզոյանի, ազատամա րտիկ, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Թովմասյանի, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Մուսախանյանի, հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի, բժ շկական գիտությունների դո կտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Սաղաթելյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչյա Աշուղյանի և ՀԽՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետության դո կտոր Տիրան Մարությանի հի շատակը հա վերժացնող հուշատախտակներ:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 1-ին փողոցն այսուհետ կկրի պետական, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի և Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի, Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆի տոֆի զիոլոգ Միքայել Չայլախյանի, Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անունը: Նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի ապրիլի 19-ին: