ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեգենդի միակ ժառանգը. Ո՞վ է Մհեր Մկրտչյանի թոռնուհին, որտե՞ղ է ապրում և ինչո՞վ է զբաղվում

Մհեր Մկրտչյանը հայրենական կինոյի ամենասիրելի դերասաններից է։ Սակայն նրա ընտանիքի մասին քիչ բան է հայտնի։ Ռուսական НТВ հեռուստաալիքի «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդաշարը գտել է հայտնի դերասանի միակ թոռնիկին, որը բնակվում է Արգենտինայում։ Ողջ Խորհրդային Միությունում հայտնի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը (НТВ-ի ձևակերպմամբ) հանդիսատեսի սերը շահել է կատակերգություններում։ Նրա այցեքարտը դարձել է «Միմինո» ֆիլմում վարորդ

Ռուբիկ Խաչիկյանի դերակատարությունը։ Արտիստը փայլել է նաև «Կովկասի գե րուհին» ֆիլմում։ Եվ քչերը գիտեն, որ ֆիլմում նրա կինը դերասանի իրական կինն էր։ Ֆրունզիկ Մկրտչյանի անձնական կյանքը, ի տարբերություն էկրանի, ավելի շատ ոչ թե կատակերգություն, այլ ող բերգություն է հիշեցնում։ Երկու երեխա ունենալուց հետո դերասանի կնոջը՝ Դոնարային, սա րսափելի ախ տորոշում են տվել. շի զոֆրենիա։ Մնացած ողջ կյանքը նա անցկացրել է հո գեբու ժարանում։Հո գեկան հի վանդությունը

ժառանգաբար անցել է նաև նրանց որդուն՝ Վահագին։ Դերասանը փորձել է փրկել որդուն։ Նրան անգամ Ֆրանսիա է տարել, սակայն օտարերկրացի բժ իշկները միայն հաստատել են ախ տորոշումը։ Այլևս պայքարելու ուժ չունենալով՝ Մկրտչյանը դադարել է տանից դուրս գալ։ Նրա անշու նչ մարմինը հարևանները գտել են տանը։ Նրա որդին՝ Վահագը, ապրել է ևս 9 տարի և մա հացել հոգեբու ժարանում։ Դերասանի դուստրը՝

Նունեն, մա հացել է քաղ ցկեղից։ «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդաշարը գտել է խորհրդային կինոյի լեգենդի վերջին շառավղին։ Կարճ սանրվածքով, խոշոր աչքերով աղջիկը Ֆրունզիկ Մկրտչյանի թոռնուհին է՝ Իռեն Տերտերյանը։ Նա բնակվում է Արգենտինայոում և Մոսկվա առաջին անգամ այցելել է НТВ-ի հրավերով, որպեսզի պատմի հայտնի պապիկի հետ իր վերջին հանդիպման մասին։ Նա նշում է, որ շատ է ցանկանում Հայաստան գալ: