Ընտանիքս պաշտում է այս ուտեստը. պետք է ընդամենը 2 հատ լավաշ և նրբերշիկ

Ամեն առավոտ երեխաներիս ու ամուսնուս համար նախաճաշ եմ պատրաստում, ու նրանք հիմնականում խնդրում են հենց այս ուտեստը: Ես էլ դեմ չեմ, քանի որ պատրաստվում է շատ արագ, իսկ անհրաժեշտ բաղադրիչները գրեթե միշտ կան խոհանոցում: Անհրաժեշտ բաղադրիչներ. լավաշ՝ 2 հատ կաթնային նրբերշիկ՝ 8 հատ

պինդ պանիր՝ 100գ կարտոֆիլ՝ 3 հատ կարագ՝ 20 գ ձեթ՝ 4ճ.գ. Պատրաստման եղանակ. Եփել մաքրած կարտոֆիլը աղով ջրի մեջ: Ավելացնել կարագը և տրորել, թողնել, որ սառի: Պանիրն անցկացնել քերիչով: Լավաշը ուղղանկյունաձև կտրատել. լավաշի կտորի փոքր կողմը պիտի համապատասխանի նրբերշիկի երկարությանը:

Լավաշին կարտոֆիլի պյուրե քսել, պանիր լցնել, եզրին դնել նրբերշիկը ու փաթաթել: Նույնն անել ամբողջ մթերքի հետ: Տաքացնել ձեթով տապակը, մեջը դնել ռուլետները՝ կարով դեպի ներքև, տապակել երկու կողմից՝ միջին կրակի վրա, մինչ կարմրելը: Մատուցել տաք վիճակում: закуска из лаваша Բարի ախորժակ: