ԹԵՍՏ. ըստ ձեզ, ո՞ր կինն է դուր գալիս նկարում պատկերված տղամարդուն. ճիշտ պատասխանն՝ այստեղ

Ինչու՞ են կանայք վախենում սիրո հարցում առաջին քայլ անել: Հավանաբար, նրանք վախենում են, որ իրենց զգացմունքները փոխադարձ չեն: Այդ դեպքում, եթե ուշադրություն դարձնեք մարմնի լեզվին, շատ բան կհասկանաք: Առաջարկում ենք ստուգել ժեստերը կարդալու ձեր ընդունակությունները, որպեսզի կարողանաք լուծել այս հետաքրքիր խնդիրը. կանանցից ո՞ր մեկն է դուր գալիս տղամարդուն: Ահա

նկարը, որին պիտի նայեք ու պատասխանեք, թե 3 կանանցից որ մեկն է ամենից շատ գրավել նկարում պատկերված տղամարդուն: Ուշադիր եղեք, պատասխանը թաքնված է մանրուքներում: Ինչպես պատմում է Ալլան Փիզն իր «Ժեստերի լեզու» գրքում, կան բազմաթիվ նշաններ, որոնք բացահայտում են տղամարդու թաքնված հետաքրքրո ւթյունը՝ կնոջ հանդեպ: Ժեստերից մի քանիսն են՝ լայնացած բբերը, ձեռքերը՝

գոտկատեղի վրա և այլն: Սակայն ամեն ինչ այլ է, երբ ներկա են մի քանի կանայք: Իրականում, անգամ այս դեպքում ևս կան մատնող նշաններ ։ Նայեք նկարին և ուշադրություն դարձրեք, թե դեպի որ կողմ է ուղղված տղամարդու կոշիկների դիմացի մասը: Ինչպես վստահեցնում է Փիզը,այդ կերպ տղամարդու մարմինը ցույց է տալիս

այն կնոջը, որն իրեն այդ պահին ամենից շատն է հետաքրքրում: Պարզվում է, որ երբ տղամարդուն մի կին է դուր գալիս, նա անգիտակցաբար դեպի նրան է պտտում իր մարմինը, կամ կարող է ոտքը առաջ դնել՝ նույնպես տվյալ կնոջ ուղղությամբ: Մեր թեստի դեպքում №3 աղջիկն է: Գուշակեցի՞ք: