ԹԽվածքաբլիթ «Կոն» սովորական դանակով ստանում եմ այս նախշը ․ստացվում է բերանում հալվող ու շատ համեղ

Ամենակարևորն այն է, որ այսպիսի թխվածքաբլիթ պատրաստելու համար հատուկ ֆորմա պետք չէ, իսկ հենց թխվածքը ստացվում է շատ նուրբ, բերանում հալվող ու ախորժելի: Անհրաժեշտ բաղադրիչներ. 100գ փափկած կարագ 90գ շաքարի փոշի 50մլ ձեթ 1 ձու 300գ ալյուր 25գ կակաո 0,5թ.գ. փխրեցուցիչ մի պտղունձ աղ Նշված քանակության բաղադրիչներից ստացվում է մոտ 15 կոն: Պատրաստման եղանակ.

Փափկած կարագը խառնել շաքարի փոշու ու աղի հետ, որպեսզի համասեռ խառնուրդ ստացվի: Ավելացնել ձեթը՝ պարտադիր առանց հոտի, ձուն: Լավ խառնել բաղադրիչները: Զանգվածի մեջ մաղել կակաոն ու նորից խառնել: Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը, խմոր հունցել: Թխվածքաբլիթի խմորը ստացվում է նուրբ ու փոփուկ, բայց պահում է ձևն ու չի կպչում ձեռքերին: Խմորը դնել

տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը՝ մոտ կես ժամով: Այնուհետև խմորից փոքր կտորներ պոկել, օվալի ձև տալ: Սուր դանակի օգնությամբ թեք գծեր անել՝ որպեսզի ստացվի այսպիսի նախշ: Կոները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո: Պատրաստի թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել: Ցանկության դեպքում կարող եք իրար փակցնել երկու թխվածքաբլիթներ՝ շոկոլադե մածուկի, մուրաբայի, ջեմի կամ եփած խտացրած կաթի օգնությամբ:Բարի ախորժակ: