Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին․4 օր շարունակ սպասվում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 04-ի ցերեկը, 05-09-ին

սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։