Իմ դասղեկական դասարանի երեխաներն ամեն օր փախչում էին դպրոցից․ Մի օր որոշեցի պարզել, թե ինչ է կատարվում, ու միայն իմանաք, թե ինչ բացահայտվեց

Ես 9-րդ դասարանի դասղեկ եմ։ Դպրոցի անունը չեմ տա, ուղղակի ուզում եմ պատմել իմ փոքրիկ պատմությունը։ Մեկ ամիս առաջ ես նկատեցի, որ երկար ընդմիջման ժամանակ իմ դասարանի կեսը թողնում է դպրոցը և գնում ինչ-որ տեղ․ Նրանք գնում են ծխելու: -Կռահեցի: Նրանց մեջ հիմնականում տղաներ կային, ուստի չէի կասկածում, որ ճիշտ եմ։ Այնուամենայնիվ, ահա տարօրինակությունը.

վերադառնալուց հետո նրանցից ընդհանրապես ծխի հոտ չէր զգացվում։ Մտածում էի, թե ուր են գնում երեխաներս, և որոշեցի աննկատ հետևել նրանց և իմանալ։ Անկեղծ ասած, ինչ ասես մտքովս չէր անցնում: Բայց այն ինչ տեսա, վեր էր իմ բոլոր պատկերացումներից: Իմ մտքով երբեք նման բան չէր անցնում: Ես տեսա ինչպես նրանք մոտեցան մի անօթևանի: Սիրտս սկսեց արագ բաբախել, ուզում էի մոտենալ,

բայց որոշեցի սպասել ու հասկանալ, թե ինչ գործ ունեն այդ անօթևան տղամարդու հետ: Մեկը նրան տաք թեյ է լցնում թերմոսից, ինչ-որ մեկը կարտոֆիլի պյուրեով և կոտլետներով սկուտեղ է հանում, մյուսը թխվածքաբլիթներ է նրան տալիս: Տղաներից մեկը նրան գումար առաջարկեց, բայց նա հրաժարվեց: Ահա թե ուր էին գնում իմ երեխաները: Իմ սիրելի երեխաները: Թանկագիններս, այնքան շնորհակալ եղա

մտքումս նրանց: Այդ մարդուն փրկում են սովից՝ ամբողջ գրպանի փողը ծախսելով նրա վրա։ Ես լաց եղա՝ նայելով նրանց։ Իմ երեխաները սերտել էին կյանքի ամենակարևոր դասը. մարդ լինել: Նույն օրը գնացի մեր դպրոցի տնօրենի մոտ և համոզեցի, որ այս մարդուն մեզ մոտ աշխատանքի վերցնենք որպես պահակ։ Այո՛, տղաների հոգատարության շնորհիվ անօթեւանը ոչ միայն աշխատանք ստացավ, այլեւ՝ տանիք։ Ես հպարտ եմ «իմ» երեխաներով։