Ինչպես պահպանել տան ջերմությունը ու գումար խնայել. կարևոր օգտակար խորհուրդներ

Տներում ջեռուցումը միացնելուց հետո տան անդամների տրամարդությունն իսկույն բարձրանում է: Սակայն որպեսզի ստիպված չլինեք ամսվա վերջում հսկայական գումար վճարել, ցանկալի է կիրառել այս հնարքները: Ահա թե ինչպես կարող եք պարզ հնարքների շնորհիվ բարձրացնել տան ջերմաստիճանը ու խնայել գումարը: Հետևեք,

որ պատուհանների ու դռների շրջանակների վրա չլինեն անցքեր, որոնցով դուրս կգնա տաք օդը: Անցքերը կարող եք փակել հերմետիկ կամ սովորական թղթով, ավելորդ չի լինի տաք ծածկոցն ու գորգը՝ տան շեմի մոտ գցված: Եթե դրսում արև է, մի կողմ տարեք վարագույրը: Անգամ ձմռանը դրա շնորհիվ կարող եք բարձրացնել տան

ջերմաստիճանը 2-3 աստիճանով: Իսկ ահա երբ արևը մայր մտնի, փակեք պատուհանները մուգ վարագույրերով: Լոգանք ընդունելուց հետո բաց թողեք լոգասենյակի դուռը. տաք ու խոնավ օդը կտաքացնի տարածությունը: Եթե

պատրաստել եք ջեռոցի մեջ, անջատելուց հետո բաց թողեք դուռը, դա կօգնի տաքացնել խոհանոցը: Գորգերը լավ են պաշտպանում ներքևից եկող սառը օդի ներթափանցումից: Մարտկոցները պիտի ազատ լինեն, ցանկալի է բարձրացնել վարագույրերը, որ տաք օդը անարգել ներս գա: