Իրականում ով է Մալենայի հայրիկն ու որտեղ է նա հիմա․ ինչու չի շփվում դստեր հետ

Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է եւ նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում: Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաեւ սիրում է պարել եւ 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց նրա նոր սկսվող կարիերայում: Նշենք, որ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է: Նրա իրական անունն Արփի է, սակայն նա նախըտնրել է բեմական կեղծանվամբ հանդես գալ:

Հավելենք, որ Մալենան ծնվել է, երբ Աննան բավական երիտասարդ էր: Աննան ընդամենը 20 տարեկան էր: Դերասանուհին վաղ տարիքում է ամուսնալո ւծվել և ստիպված է եղել միայնակ մեծացնել դստերը: Դերասանուհու խոսքով՝ ամուսնալո ւծությունից հետո իր նախկին ամուսինը երբեք ցանկություն չի հայտնել տեսնելու իրենց դստերը: