Լավաշով շատ արագ պատրաստվող ուտեստի բաղադրատոմս ․ Կարող եք պատրսատել ընդամենը մի քանի րոպեում․

1. 1 փաթեթ ծովախեցգետնի ձողիկներ մանրացնել, ավելացնել մաղադանոս և սամիթ, սխտոր և մայոնեզ ըստ ճաշակի։ Միջուկը չպետք է հեղուկ լինի։ Ավելացնել 100 գ քերած պանիր և խառնել։ 2. 200 գ կաթնաշոռը խառնել սխտորի, սամիթի հետ, ավելացնել մայոնեզ, խառնել։ 3. 200 գ ադըղեական պանիրը ձեռքերով տրորել և վերածել փշրանքների։ Ավելացնել 100 գ կորեական գազար, մաղադանոս և մայոնեզ։

4. Պահածոյացված ձուկը բանկայում ձեթի մեջ տրորել։ Ավելացնել 200 գ քերած պանիր, սամիթ և մայոնեզ։ 5. 300 գ աղած ծովատառեխի ֆիլե մանրացնել։ Ավելացնել մաղադանոս և սամիթ, 3 հատ եփած ձու, 2 հատ եփած գազար՝ քերած։ Ավելացնել մայոնեզ և խառնել։ 6. 200 գ խոզապուխտը քերել խոշոր քերիչով, ավելացնել 100 գ քերած պանիր, սխտոր, սամիթ, մայոնեզ՝ ըստ ճաշակի։

7. 200 գ խոզապուխտ և 100 գ պանիր քերել։ Ավելացնել 100 գ կորեական գազար, սամիթ և մայոնեզ։ 8. 3 թթու վարունգ քերել խոշոր քերիչով, 300 գ տապակած կամ ապխտած հավի միսը մանր կտրատել, 1 բուլղարական բիբարն ու 2 գլուխ սոխը շատ մանր կտրատել ու տապակել։ Ամեն ինչ խառնել, ավելացնել 2 թարմ լոլիկ և մայոնեզ։

9. 100 գ քերած պանիրը միացրեք 200 գ տապակած աղացած մսի, սխտորի, 1 բանկա սպիտակ լոբու, 1 բուլղարական բիբարի և մայոնեզի հետ։ 10. 200 գ պանիր քերել, ավելացնել աղ, մայոնեզ և շատ համեմ, սամիթ և մաղադանոս: 11. Բուսական յուղով տապակել 1 սոխը և խառնել 1 եփած ձվի, 2 եփած գազարի, 2 հալած պանրի (քերած),

մայոնեզի և կանաչիների հետ։ 12. Քերեք 1 թարմ գազար և 2 թարմ վարունգ։ Ավելացրեք 2 լոլիկ, 2 ձու, սխտոր, մանր կտրատած պոպոկ, մաղադանոս, սամիթ, մայոնեզ։ 13. 200 գ կաթնաշոռը խառնեք 20 գ քերած պանրի, սխտորի, մայոնեզի ու մաղադանոսի ու սամիթի հետ։ Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։