ԼԱՎ ԼՈՒՐ․ Թոշակները կբարձրանան․ Հայտնի է, թե ում է սա վերաբերվում

2022 թ․ հունվարի 1-ից կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հա շմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստների չափերը` Կառավարության կողմից այսօր ընդունված որոշման համաձայն։ Այսպիսով՝ 2022 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28,600 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զի նծառայողի հաշ մանդամության զ ինվորական կենսաթոշակի չափերը կկազմեն. առաջին խմբի հաշ մանդամություն ունեցող անձի համար՝ 43,000 դրամ (40,000 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հա շմանդամություն ունեցող անձի համար՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հա շմանդամություն ունեցող անձի համար՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։

Պարտադիր ժամկետային զի նվորական ծառայության շարքային կազմի մա հացած (զ ոհ ված) զի նծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զի նվորական կենսաթոշակի չափը կդառնա 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։ 2022 թ․ հունվարի 1-ից ծերության, հաշմ անդամության և կերակրողին կորցնելու դեպքում

նպաստների չափերը կսահմանվեն 28,600 դրամ (26,500 դրամի փոխարեն), իսկ հաշմ անդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37,000 դրամ (26,500 դրամի փոխարեն)։ Կբարձրանա նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը․ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ներկայիս 26,500 դրամի փոխարեն կստանա 28,600 դրամ: