Խոստովանություն և Աղոթք, կիսվեք Ձեր էջում թող Աստված պահապան լինի ձեզ

Մե ղքերի խոստովանությամբ պետք է պատրաստենք մեր սրտերը՝ դառնալու Անմ եղի բնակարանը։ Չխոստովանված մեղ քերն արգելում են, որ Քրիստոս մուտք գործի մեր հոգիներից ներս։ «Եթե խոստովանենք մեր մ եղքերը, վստահ եղեք, որ Արդար Աստված պիտի ների մեր մ եղքերը եւ մեզ պիտի սրբի մեր բոլոր անիրավություններից»: (Ա Հովհ 1:9) Շատ ողորմելի ենք, եթե խոստովանությամբ մե ղքերի թողություն ստանալու առիթը ունենալով, մենք շարունակում ենք մեր մ եղքերի բեռը մեր ուսերի վրա պահել։ Խոստովանելը՝ մե ղքերի բեռը մի կողմ թողնելն է։Բարսեղ Մաշկեւորցին, խոսելով խոստովանության մասին, ասում է.

«Ինչպես որ պղնձագործը ժանգոտած անոթը քուրայից անցկացնելով՝ մուրճի հարվածներով այն փայլեցնում է, նույնպեսեւ դու մ եղքերով ժանգոտած հոգիդ խոստովանության քուրայի մեջ նետիր, եւ ապա բարձրից իջեցրու մուրճը, այսինքն՝ մեղ ադրանքի եւ հանդիմանական խոսքերը, որպեսզի հոգիդ վերստին պայծառանա»։ Բարսեղը ուզում է ասել, որ քրիստոնյա մարդը խոստովանության պահին ինքնամե ղադրության եւ ինքնահանդիմանանքի ճամփան պետք է ընտրի, որպեսզի կարողանա մեղ քի ժանգը մաքրել իր հոգուց։ Ինչպես, երբ ծառի ճյուղերը էտվում են, ծառը իր զորությունը վերագտնում է, այնպես էլ, երբ քրիստոնյա մարդը խոստովանում է

իր մե ղքերը՝ Սուրբ Հաղորդության միջոցով իր զորությունն ու հոգեւոր պայծառությունն է վերագտնում: Սուրբ Հաղորդությունը դե ղ է մեր հոգու եւ մարմնի համար։ Այս դե ղը մեզ օգտակար կլինի միայն ա՛յն ժամանակ, երբ խոստավանենք մեր մե ղքերը։ Ինչպես, եթե հ իվանդ մարդը չխոստովանի եւ չհրապարակի իր հի վանդությունը՝ դ եղ չի ստանա եւ չի դարմանվի, այնպես էլ նա, ով Սուրբ Հաղորդությանը մոտենում է առանց խոստովանելու իր մե ղքերը՝ թողություն եւ հոգու խաղաղություն չի գտնում։ Սիրելի՛ հավատացյալ, թույլ չտանք, որ Սատանան կամ մեր նման մարդիկ ամաչեցնեն մեզ եւ հեռու պահեն խոստովանությունից։ 13-

րդ դարի հեղինակ Հովհաննես Երզնկացին ասում է. «Քահանայի ներկայությամբ ձեր ունեցած փոքր վա խով ու ամոթով կփրկվեք այն մեծ ամոթից, որ տիեզերական ահեղ հրապարակին վրա տեղի պիտի ունենա… երբ մարդկանց բոլոր ծածուկ գործերը պիտի հայտնվեն։ Այդ վ ախը եւ ամոթը շատ ավելի սաստիկ է, երբ երկինքն ու երկիրը ի մի պիտի գան, եւ ոչ ոք չպիտի կարողանա ծածկել իր մ եղքերը, այլ պիտի հանդիմանվի, ամաչի ու դողա մեծ հրապարակում։ Ամոթից հետո գեհ ենի հ րին եւ հավիտենական տանջանքին պիտի մատնվի Սա տանայի հետ, ուր աչքերը պիտի լան, եւ ատամները՝ կրճտան»։