Խուլ փեսացուն չէր հասկանում, թե ինչու հարսնացուն չի մոտենում իրեն․ Բայց երբ նա բարձրացրեց ձեռքերը, փեսան չկարողացավ զսպել արցունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարսանիքը շատ ուրախ իրադարձություն է։ Հարսանիքին պատրաստվում են մեծ պատասխանատվությամբ: Շատ հաճախ ամիսներ առաջ սկսում են նախապ ատրաստվել այդ օրվան: Ջանում են, որ այդ օրն ամեն ինչ կատարյալ լինի:
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացավ Էլիզաբեթի և Սքոթի գեղեցիկ հարսանիքը։

Երբ նրբագեղ հարսնացուն հայտնվել է որդու հետ, նա պատրաստվում էր մի կարևոր պահի, որն իսկական անակնկալ պետք է լիներ ոչինչ չկասկածող փեսայի համար։ Սքոթը լսողությունը սկսել էր կորցնել 5 տարեկանում, և ընդամենը երեք տարի անց նա լիովին խլացավ։ Երբ Էլիզաբեթը պետք է քայլեր դեպի փեսան, հնչեց Քրիստինա

Փերիի «A Thousand Years» հիթը։ Երկու երեխաների մայրն այնքան խորը սիրահարվեց երիտասարդին, որ սկսեց սովորել ավստրալական ժեստերի լեզուն։ Հարսանիքից երեք ամիս առաջ Էլիզաբեթը գաղտնի սկսեց ուսումնասիրել երգի բառերն ու ժեստերը։ Երբ Սքոթը հասկացավ, թե ինչ է նա անում, նա չկարողացավ զսպել արցունքները։

Էլիզաբեթն ասում է, որ իր ամուսինը տեսանյութը դիտել է առնվազն 100 անգամ: Հիասքանչ պահի տեսանյութն արդեն դիտվել է ավելի քան 400 000 անգամ։ Զույգը անկեղծորեն ուրախ է, որ այդքան շատերն են տեսել սա, ինչը նշանակում է, որ աճում է ժեստերի լեզուն սովորելու կարևորության գիտակցումը: «Ես շատ հաղորդագր

ություններ եմ ստացել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանցից այն մասին, թե ինչպես է այս տեսանյութն ազդել նրանց վրա», — ասել է Էլիզաբեթը: «Բայց ամենից շատ հիշում եմ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հաղորդագրու թյունները, որոնք գրել են, որ ես նրանց հույս եմ տվել, որ մի օր իրենց երեխաները նույնպես կհանդիպեն իրենց սիրուն»։ Ստորև դիտեք անհավանական հուզիչ պահը: Խնդրում ենք կիսվել ձեր տպավորություններով: