Խրթխրթան, համեղ ու հագեցնող նախաճաշ 10 րոպեում. այ սա այն է, ինչ ինձ պետք էր

Breaded mozzarella cheese sticks served with tomato sauce

Այս համեղ նախաճաշից հաստատ ոչ ոք չի հրաժարվի. պատրաստվում է շատ արագ և գոհ կմնան բոլորը: Ձեզ պետք է 180 գ կաթնաշոռ 140 գ պանիր 1 ձու 2-3 ճաշի գդալ ալյուր Կանաչի՝ ըստ ճաշակի Աղ Բուսայուղ՝ տապակելու համար: Ինչ անել` Պանիրն

անցակցնել քերիչով: Կաթնաշոռը տրորել, ավելացնել պանրին: Ավելացնել կտրատված կանաչին, ձուն և այս ամենը լավ խառնել: Ավելացնել ալյուր: Ստացվում է ձեռքերին թեթևակի կպչող խմոր: Աշխատանքային մակերեսի վրա ալյուր լցնել, պանրային

զանգվածից վերցնել մեկ ճաշի գդալ, թավալել ալյուրի մեջ, տալ ձողիկի ձև (կամ ցանկացած ձև, օրինակ գնդիկներ, խորանարդիկներ) և տապակել բուսայուղով ամեն կողմից մինչև ոսկեգույն կեղև առաջանա: Ձեր նախաճաշը պատրաստ է: Բարի ախորժակ: