Բազմաթիվ կանայք ամեն օր մտորում են, թե ինչ պատրաստել, որպեսզի դուր գա բոլորին, քիչ ժամանակ պահանաջվի, ուտեստը ստացվի սննդարար, սակայն օգտագործվեն միայն պարզ բաղադրիչներ: Կիսվում ենք անթերի բաղադրատոմսով. արագ, համեղ ու արտասովոր: Հասանելի բաղադրիչներից պատրաստեք այս
ջեռեփուկը և երեկոյան ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին: Իսկ կարևորն այն է, որ ստիպված չեք լինի ժամերով կանգնել գազօջախի դիմաց: Անհրաժեշտ բաղադրիչներ. աղացած տավարի միս՝ 500 գ միջին չափի կարտոֆիլ՝ 1կգ սոխ՝ 3 հատ բուլղարական պղպեղ՝ 2 հատ կարագ՝ 100գ պինդ պանիր՝ 100գ հալած պանրիկ՝ 2 ճ.գ.
համեմունքներ կանաչի Պատրաստման եղանակ. Լվանալ, մաքրել կարտոֆիլը, եփել աղով ջրի մեջ՝ մինչ լիարժեք պատրաստ լինելը: Ավելացնել կարագը, հալած պանիրը և խառնել, որ համասեռ զանգված ստացվի: Պատրաստեք չափավոր փափուկ պյուրե: Այնուհետև ձեթի մեջ տապակել մանր կտրատած սոխն ու պղպեղը՝ մինչ փափկելը,
ավելացնել միսը, համեմունքները և ամբողջը միասին եփել միջին կրակի վրա: Ապակե կամ ցանկացած այլ տապակի մեջ լցնել պյուրեի կեսը, հարթեցնել: Հաջորդ շերտն է աղացած միսը: Ծածկել պյուրեի մյուս կեսով: Լավ տաքացնել ջեռոցը: Պատրաստել 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 40 րոպե: Հանել ջեռոցից, լցնել քերած պանիր և զարդարել կանաչիով: Վերջ, ուտեստը պատրաստ է: Բարի ախորժակ: