Կարևոր բոլոր ՎԱՐՁՈՎ ապրողների համար․ ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ

{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1598859377583","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1598859374364","source":"other","origin":"unknown"}

Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլուխը սահմանում է բնակելի տարածության վարձակալության պայմանները։ Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով մի կողմը` բնակելի տարածության սեփականատերը կամ նրա լիազորած անձը (վարձատուն), պարտավորվում է վճարի դիմաց մյուս կողմի (վարձակալի) տիրապետմանը և օգտագործմանը հանձնել բնակելի տարածություն: Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով։ Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Զբաղեցված բնակելի տարածության նկատմամբ

վարձակալության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը հիմք չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Այդ դեպքում նոր սեփականատերը վարձատու է դառնում նախկինում կնքված վարձակալության պայմանագրի պայմաններով: Վարձատուն պարտավոր է վարձակալին տրամադրել ազատ բնակելի տարածություն` բնակության համար պիտանի վիճակում: Վարձատուն պարտավոր է պատշաճ շահագործել այն բնակելի տարածությունը, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վճարի դիմաց մատուցել անհրաժեշտ կոմունալ ծառայություններ կամ ապահովել դրանց մատուցումը, վերանորոգել բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքը և կոմունալ

ծառայություններն ապահովող սարքավորումները: Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով` վարձակալ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները: Վարձակալը պարտավոր է ապահովել բնակելի տարածության պահպանությունը և այն պահպանել պատշաճ վիճակում: Նա իրավունք չունի առանց վարձատուի համաձայնության կատարել բնակելի տարածության վերակառուցում և վերափոխում: Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել բնակելի տարածության վարձակալության վճարը: Վարձակալը պարտավոր է վճարել կոմունալ ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Բնակելի տարածությունում, վարձակալի համաձայնությամբ, կարող են մշտապես բնակեցվել այլ քաղաքացիներ: Վարձակալը

վարձատուի առջև պատասխանատվություն է կրում իր հետ մշտապես բնակվող քաղաքացիների բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմանները խախտող գործողությունների համար: Վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն թույլատրել բնակելի տարածությունում անհատույց բնակվելու ժամանակավոր բնակիչների: Վարձակալը վարձատուի առջև պատասխանատվություն է կրում ժամանակավոր բնակիչների գործողությունների համար: Ժամանակավոր բնակիչները պարտավոր են բնակելի տարածությունն ազատել նրանց հետ համաձայնեցված բնակության ժամկետի ավարտից հետո, իսկ եթե նման ժամկետ համաձայնեցված չէ, ապա` վարձակալի կամ նրա հետ մշտապես բնակվող ցանկացած քաղաքացու նման

պահանջի ներկայացման օրվանից յոթ օրվա ընթացքում: Վարձակալության հանձնված բնակելի տարածության ընթացիկ վերանորոգումը վարձակալի պարտականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով: Վարձակալության հանձնված բնակելի տարածության հիմնական վերանորոգումը վարձատուի պարտականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով: Բնակելի տան, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վերասարքավորումն առանց վարձակալի համաձայնության չի թույլատրվում, եթե նման վերասարքավորումն էականորեն փոփոխում է բնակելի տարածության օգտագործման պայմանները: Բնակելի տարածության

վարձակալության վճարի չափը սահմանվում է կողմերի համաձայնությամբ: Բնակելի տարածության վարձակալության վճարի չափի միակողմանի փոփոխում չի թույլատրվում, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերի: Բնակելի տարածության վարձակալության վճարը վարձակալը պետք է մուծի ամեն ամիս, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով: Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագրով վարձակալը, վարձատուի համաձայնությամբ, իր վարձակալած ամբողջ տարածությունը կամ դրա մասը ժամկետով կարող է հանձնել ենթավարձակալի օգտագործմանը: Ենթավարձակալը ձեռք չի բերում բնակելի տարածության օգտագործման ինքնուրույն իրավունք: Ենթավարձակալի գործողությունների համար

վարձատուի առջև պատասխանատվություն է կրում վարձակալը: Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը հատուցելի է: Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագրի ժամկետը չի կարող գերազանցել բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը: Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում միաժամանակ դադարում է բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը: Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին: Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`

1) վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը. 2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը: Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, բնակելի տարածությունն օգտագործում են դրա նշանակությանը անհամապատասխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության

պայմանագիրը: Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել դատական կարգով` 1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպես նաև դրա վթարային վիճակի դեպքում. 2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման դեպքում վարձակալը և պայմանագրի լուծման պահին բնակելի տարածությունում բնակվող մյուս քաղաքացիները դատարանի վճռի հիման վրա ենթակա են վտարման բնակելի տարածությունից: