Հայկական անուշահամ Ալանի․ այս տարի պատրաստելն ու սպառվելը մեկ եղավ․ Փորձեք անպայման

Պատրաստում ենք անչափ համեղ հայկական քաղցրավենիք՝ Ալանի։Շատ պարզ և համեղ բաղադրատոմս ամենահասանելի բաղադրիչներից։ Բաղադրությունը դեղձ չորացրած ընկույզի միջուկ, շաքարավազ, դարչին (ըստ ցանկության) հիլ Պատրաստման եղանակը Ընկույզը հավանգով ծեծել կամ լավ մանրացնել, ավելացնել շաքարավազ կամ շաքարի փոշի,

աղացած դարչին, հիլ և լավ խառնել: Դեղձը կլպել, ծխեցնել այսինքն ծուխ տալ, շարել փայտե սինիների մեջ, դնել արևի տակ, որ չորանա: Այնուհետև կորիզները հանել, դեղձերը լցոնել ընկույզի միջուկով, թեթևակի տափակեցնել, շարել թելի վրա և կախել օդում` վերջնական չորանալու համար: