Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը սա տեղի կունենա․ եղանակային ինչ երևույթ է սպասվում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում` հունվարի 18-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 19-20-ին, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի: Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակում, այն կհասնի -30-ի։