Ձվով և խոզապուխտով այս աղցանը խփ ել է բոլոր ռեկորդները․ շատ արագ ու հեշտ է պատրաստվում

Բաղադրությունը: 400-500 գր. ապխտած խոզապուխտ, 4 ձու, 1 բուլղարական պղպեղ 1 վարունգ, 1 բանկա (350 գր.) պահածոյացված եգիպտացորեն, մի փոքրիկ փունջ թարմ սամիթ, մայոնեզ, աղ. Պատրաստում: 1. Պատրաստել բաղադրիչները. ձվերը եփել, բուլղարական պղպեղը, վարունգը և սամիթը լվանալ սառը ջրով, քամել

եգիպտացորենը։ 2. Ձվերը կտրատել մեծ ամանի մեջ: Ավելացնել եգիպտացորեն և խառնել։ 3. Խոզապուխտը կտրատել բարակ, երկար կտորների և ավելացնել ամանի մեջ: 4. Պղպեղները շերտերով կտրատել։ 5. Վարունգը մաքրել, երկայնքով կիսով չափ

կիսել և բարակ շերտերով կտրատել։ Ամեն ինչ ավելացրեք ամանի մեջ: 6. Թարմ սամիթը մանր կտրատել եւ ավելացնել աղցանին։ 7. Ամեն ինչ խառնել, աղը՝ ըստ ճաշակի, ապա ավելացնել մայոնեզը և նորից խառնել։ Բարի ախորժակ