Մայրիկ, ես գիտեմ, թե ինչու Աստված քեզ այդքան երկար երեխա չէր պարգևում. ասաց 3-ամյա աղջիկն իր մորը

Երբեմն երեխաները մեզ իսկապես զարմացնում են: Մի օր, շատ պատահական, աղջիկս ասաց. Ուրախ եմ, որ դու ես իմ մայրիկը: Ուրախ եմ, որ Աստված հենց քեզ է դարձրել իմ մայրիկը: Իմ աչքերը լցվեցին արցունքով: Հետո նա սկսեց աղոթել. Աստված պապիկ, ես շնորհակալ եմ, որ դու ինձ պարգևել ես իմ մայրիկին, Շնորհակալություն, Շնորհակալություն, որ նա ինձ համար նախաճաշ է պատրաստում: Ես նրան հարցրի. Ո՞վ է քեզ սովորեցրել այս ամենը: Ես ապշած էի, որ նրա փոքրիկ սրտիկում կարող է այդքան սեր լինել: Ես գրկեցի նրան ու ասացի.

Շնորհակալ եմ Աստծուց, որ դու ես իմ դուստրը: Փոքրիկս ինձ հարցրեց. Մայրիկ, դու ինձ երկա՞ր ես սպասել: Ես նրան երևի 100 անգամ պատմել էի, որ Աստծուց երկար տարիներ խնդրել էի ինձ փոքրիկ նվիրել, և երկար ժամանակ ոչինչ չէր ստացվում: Աղջիկս ասաց. ես գիտեմ, թե ինչու Աստված այդքան երկար ժամանակ քեզ երեխա չէր տալիս: Նա ինձ էր ստեղծում: Այս ամենը գրում եմ նրանց համար, ովքեր երկար ժամանակ չեն կարողանում երեխաներ ունենալ: Աղոթեք և հուսացեք, պարզապես սպասեք ձեր փոքրիկին:Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։