Մեր ընկերները ամեն շաբաթ-կիրակի գալիս էին խորոված ուտելու, բայց երբ մենք օգնության կարիք ունեինք, ոչ ոք ժամանակ չուներ

Ես ու կինս փոքրիկ ամառանոց ունենք։ Արդեն երկար տարիներ, երբ գալիս է գարուն, մենք գնում ենք այնտեղ և մնում մինչև ցուրտ եղանակի սկիզբը։ Մենք սիրում ենք ավելի մոտ լինել բնությանը, շնչել մաքուր օդ, վայելել հանգստությունը։ Մենք փոքր այգի ունենք, որը պետք է մշակել, բարիքներից օգտվելու համար. լոլիկ, վարունգ, ելակ, կեռաս, հաղարջ, ազնվամորի, սոխ, դդմիկ, կանաչի, գազար, ճակնդեղ և այլն: Այս ամենիմասին հոգում է կինս, իսկ ես կամաց-կամաց կարգի եմ բերում ամառանոցը։

Երեք տարի առաջ ես ավելացրի երկրորդ հարկը, այգում մանղալ դրեցի, մտածեցի կհավաքվենք ընկերներով, հարազատներով՝ երեկոյան խորոված անելու ու միասին ժամանակ անցկացնելու համար: Մեկ տարի մտածում էինք բաղնիք կառուցել-չկառուցել: Խոսելն ու ցանկանալը ավելի հեշտ է, բայց անելը բավական դժվար է։
Իհարկե, դժվար է ամեն ինչ միայնակ անել։ Կինս օգնում է այնքան, որքան կարող է, բայց այգու և տնային գործի հետ կապված իր մտահոգությունները բավական են։

Հետո որոշեցինք ընկերներից օգնություն խնդրել, զանգահարեցինք գրեթե բոլորին, բայց բոլորը զբաղված էին, չնայած բոլորն արդեն թոշակառու են։ Նույնիսկ հանգստյան օրերին ոչ ոք չուներ գոնե մի քանի ժամ ազատ ժամանակ։ Հասկանում եմ, մեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ, մենք կարող ենք առանց նրանց օգնության։ Մենք նրանց նկատմամբ ոխ չէինք պահում, քանի որ տարիներ շարունակ ճանաչում ենք իրար։ Բայց երբ հրավիրում էինք խորովածի, բոլորը սիրով գալիս էին, վայելում այգու համեղ

բարիքները: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր։ Սկզբում գոնե իրենց հետ որոշ մթերք էին բերում, իսկ հետո գալիս էին առանց ուտելիքի վրա մի կոպեկ ծախսելու։ Իսկ երբ իմացան, որ լողավազանը վերջացրել եմ, կարելի է ասել, մենք ոչ մի օր մենակ չէինք մնում: Մենք արդեն ուզում էինք մենակ մնալ, հոգնել էինք այս նյարդայնացնող հյուրերից։ Հետո առանց զգուշացնելու սկսեցին ժամանել։ Մենք անհարմար էինք զգում նրանց քշել, ինչպես ասենք. Հոգնել ենք ձեզնից, գնացեք ձեր տուն։ Պարզ է, որ ոչ ոք

նման բան չի անի: Եվ ահա թե ինչ արեցի: Ես զանգեցի կնոջս ընկերներին ու ասացի, որ մենք քաղաք չենք գնացել գնումների և խնդրեցի իրենց հետ որոշ մթերք բերել, ակյդ թվում խորովածի միս: Եվ գիտեք ինչ եղավ, նրանք չեկան ոչ այդ օրը,ոչ մեկ շաբաթից: Այդպես մենք ազատվեցինք մեր հյուրերից: Պարզվում է, նրանց պետք էր մեր հաշվին ուտել-խմել, հանգստանալ մեր ամառանոցում, իսկ երբ անհրաժեշտ էր մեզ օգնել կամ մթերք բերել, ապա ոչ ոք ժամանակ չուներ: