Միայն տեսեք ,թե ինչ տեսք ունի այն երեխան, որին ոչ մեկ չէր ցանկանում որդեգրեր.

Մարդկանց մեծամասնությունը, ովքեր որոշում են երեխա որդեգրել, մեծ սեր ունեն, որով ցանկանում են կիսվել: Հատկապես, եթե ընտանիք են վերցնում հաշմանդամ երեխայի։ Պրիսցիլա Մորզը ապրում է Թենեսիում (ԱՄՆ): Մի օր, երբ նա զննում էր Facebook-ը, տեսավ մի լուսանկար, որը տեղադրվել էր որդեգրման կենտրոնի կողմից։Խեղճ տղան, որին ոչ ոք չէր ուզում տանել, գրավեց նրա սի րտը։

7-ամյա Ռայանը ծնվել է բազմաթիվ առ ողջական խնդիրներով՝ աճի անբա վարարություն, ու ղեղային կ աթված, սկո լիոզ, միկրոց եֆա լիա։ Նա անտեսված էր և թերսնված։ Պրիսցիլան զգաց, որ հենց ինքը պետք է օգնի այդ երեխային։ Միայն մեկ խնդիր կար: Երեխան Բուլղարիայում էր։ Պրիսցիլան և նրա ամուսինն արդեն ունեին երկու տղա և որդեգիր աղջիկ՝ Դաո ւնի համախտանիշով և ս րտի բնածին հի վանդությամբ:

Չնայած դրան, նրանք հասկացան, որ կարող են ջերմությամբ և հոգատարությամբ շրջապատել մեկ այլ երեխայի նույնպես։ Պրիսցիլան և նրա ամուսինը կապ են հաստատել կենտրոնի հետ և մի քանի օր անց ժամանել տղային հանդիպելու։ «Երբ առաջին անգամ տեսա Ռայանին, նա կմախքի տեսք ուներ… Ես շոկի մեջ էի: Ինձանից պահանջվեց երկու-երեք այցելություն մանկատուն, մինչև ես հաղթահարեցի իմ տեսածի ցնցումը:

Նա հազիվ կենդանի էր»,- ասում է Մորզը՝ Պրիսցիլայի ամուսինը: «Բուլղարիան գեղեցիկ երկիր է, բայց նրանք ֆինանսավորում չունեն երեխաներին խնամելու համար, նրանք անում են այն ամենը, ինչ կարող են», — ասում է Պրիսցիլան: Ռայանը շատ նի հար էր, չէր խոսում, իսկ մկանները գրեթե ատրոֆիայի էին ենթարկվել։ «Շոկի մեջ էինք, նկարներում դա ցույց չեն տվել: Նա իրական կյանքում էլ ավելի փոքր տեսք ուներ։

Իմ ցուցամատը նրա ազդրի չափն էր»,- պատմում է Պրիսցիլան։ Չնայած երեխայի մահվան ռիսկին, զույգը որոշել է Ռայանին տեղափոխել ԱՄՆ Վանդերբիլտ մանկական հիվանդանոց։ Այնտեղ մասնագետները Ռայանին սկսեցին կերակրել խողովակի միջոցով։ «Ես երբեք չեմ տեսել, որ բժ իշկը նայեր երեխային և լ աց լիներ»,— հիշում է Պրիսցիլան։ Ծնողների բո ւժման ու խնամքի շնորհիվ Ռայանը կարողացավ 2 շաբաթ բ ուժումից հետո վերադառնալ իր նոր տուն։

Մեկ տարի անց տղան քաշ հավաքեց։ Նա նոր է սովորում խոսել, բայց լավ արդյունքներ է ցույց տալիս։ «Դա երկար գործընթաց է լինելու։ Յոթ տարվա անտեսումը մեկ օրում չի կարող ուղղվել»,- ասում է Մորզը: <<Ժպիտը երբեք չի հեռանում Ռայանի դեմքից։ Նա ամենաերջանիկ տղան է, ում ես երբևէ տեսել եմ: Նա ուրախ է արթնանում և ուրախ գնում քնելու, շատ հազվադեպ է լաց լինում։ Բոլոր երեխաները սիրում են նրան: Նա մեր երեխան է>>,- ասում է Պրիսցիլան։ Նյութը հրապարակման պատրաստեց news520media.com կայքը։